UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել:
«Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, որոնք ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց»,- գրել է ամերիկացին:
Սմարթֆոնի հակառակ կողմում փորագրված է առյուծի պատկեր, որի դունչի կեսը ներկայացված է Ջոնսի դեմքով, նաև կան JBJ տառերը: Դրանք նրա անվան, ազգանվան և կեղծանվան առաջին տառերն են:


