Logo

Ոստիկանները բերման են ենթարկել Անխել Դի Մարիային սպառնացողներին

15:33 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի ոստիկանությունը բերման է ենթարկել 3 մարդու, որոնք սպառնացել էին ազգային հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիային, հայտնում է The Sun-ը:

Օրերս 36-ամյա ֆուտբոլիստի տան մոտ չարագործները թողել էին գրություն և խոստացել էին սպանել Դի Մարիայի ընտանիքի ադամներին, եթե նա վերադառնա Ռոսարիո:

Բերման ենթարկվածներից մեկը Պաբլո Ակոտոն է, որը մեղադրվում էր թմրանյութերի թրաֆիքինգի համար: Գլխավոր կասկածյալի տանը ոստիկանությունը հայտնաբերել է ատրճանակ և արգելված դեղամիջոցների մեծ քանակություն:

Այժմ օրինապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչու են հանցագործները սպառնացել աշխարհի չեմպիոնին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դի Մարիան Ինստագրամի իր էջում հրապարակում էր կատարել ու տեղեկացրել, որ ամռանը կայանալիք Կոպա Ամերիկայից հետո ավարտելու է միջազգային կարիերան։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ