Logo

Ուայլդերը պատրաստ է փոխարինել Ֆյուրիին

14:59 / 09.02.2024Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերը հայտարարել է, որ պատրաստ է Թայսոն Ֆյուրիի փոխարեն ռինգ դուրս գալ: Բրիտանացի բռնցքամարտիկը վնասվածքից պատճառով արդեն մեկ անգամ հրաժարվել է Ալեքսանդր Ուսիկի դեմ աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտից, ինչի պատճառով մրցամարտի օրը փետրվարից տեղափոխվել է մայիս:

«Ես պատրաստ եմ: Ինձ համար միևնույն է, թե ում հետ եմ մենամարտելու և որքան ժամանակ ունեմ նախապատրաստության համար: Ես նախկին կատաղի բռնցքամարտիկն եմ: Այո, վերջերս կորցրել էի սերը բռնցքամարտի նկատմամբ, հաջողությունը փոխել էր իմ կյանքը: Բայց հիմա կրկին ինձ նվիրել եմ բռնցքամարտին և ժամեր շարունակ մարզվում եմ մարզասրահում»,- ESNEWS-ի եթերում ասել է ամերիկացին:

Սաուդյան Արաբիայում կայանալիք չեմպիոնական մենամարտի կազմակերպիչներն արդեն հայտարարել են, որ եթե Ֆյուրին մեկ անգամ էլ հրաժարվի մենամարտից, նրանք դիտարկելու են այլ բռնցքամարտիկների հրավիրելու տարբերակներ, որոնց թվում է նաև Ուայլդերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ