Logo

Ուդոյի նորամուտի խաղում «Ալ Արաբին» բաց թողեց 5 գնդակ

23:23 / 31.08.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Արաբին» սեփական դաշտում 0-5 հաշվով պարտվեց «Ալ Ահլիին»։

Տանտերերի կազմում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։

30-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր հեռացել «Փյունիկից» ու պայմանագիր ստորագրել «Ալ Արաբիի» հետ։

«Ալ Ահլիից» հեթ-տրիկ գրանցեց անգլիացի անվանի հարձակվող Այվեն Թոնին։

Սաուդյան Արաբիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ալ Արաբի» - «Ալ Ահլի»` 0-5

Այվեն Թոնի, 31 (11մ), 82, 90+3 (11մ), Էնցո Միյո, 45+6, Ֆահադ Ալ Ռաշիդի, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ