Logo

ՉԼ. Դեմբելեն` լավագույն ֆուտբոլիստ, Դուեն` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

23:55 / 01.06.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցաշարի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։

«Պարի Սեն-Ժերմենում» Դեմբելեի խաղընկեր Դեզիրե Դուեն էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

19-ամյա վինգերը մրցաշարի եզրափակիչի հերոսն էր. նա Միլանի «Ինտերի» դեմ վճռորոշ խաղում (5-0) դուբլ է գրանցել ու ասիստ կատարել։ Ընդհանուր առմամբ` Դուեն մրցաշարի 16 խաղում 5 գոլ է խփել և 5 արդյունավետ փոխանցում կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ