ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ռուսական ակումբներին և Ռուսաստանի հավաքականներին եվրոպական մրցաշարեր վերադարձնելու հնարավորության մասին:
«Որոշումը կընդունի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, բայց եթե ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, մեզ համար շատ դժվար կլինի ինչ-որ բան փոխել, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբներն ու Ռուսաստանի հավաքականներն ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին չեն մասնակցում մեկ տարուց ավելի: