Ֆուտբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականն ավարտեց պայքարն Ավանի ակադեմիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում:
Վերջին` երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2-2 հաշիվը գրանցեց Լատվիայի հետ: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով. լատվիացիները հաղթեցին 5-4 հաշվով:
Հայաստանի հավաքականը Մ15 մրցաշարում երեք միավորով ավարտեց պայքարը: Հաղթողը հայտնի կդառնա Ուզբեկստան - Վրաստան խաղում:


