Հայաստանի Մ15 հավաքականն ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին խաղում 1-3 հաշվով պարտվել է Ալբանիայի հասակակիցների թիմին։
Նարեկ Դավթյանի գլխավորած թիմի միակ գոլը խփել է «Փյունիկ-1-11»-ի հարձակվող Արեն Սարգսյանը։
Հայ ֆուտբոլիստները մրցաշարում հոկտեմբերի 31-ին կմրցեն Կոսովոյի, իսկ նոյեմբերի 3-ին` Հյուսիսային Մակեդոնիայի Մ15 հավաքականների դեմ։


