Logo

ՈւԵՖԱ-ն՝ Էստոնիայի կողմից «Ուրարտուի» ռուսաստանցի ֆուտբոլիստներին մուտքի վիզա չտրամադրելու մասին

23:30 / 11.07.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ից մեկնաբանել են տեղեկությունը, որ Էստոնիա մուտքի վիզա չի տրամադրել Երևանի «Ուրարտուի» ռուսաստանցի ֆուտբոլիստներին:

«Նման հարցերում պատասխանատվություն են կրում համապատասխան մարմինները, նաև Էստոնիայի կառավարությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար ՈւԵՖԱ-ն խնդրում է անմիջապես կապ հաստատել ակումբի հետ»,- ռուսական «Матч ТВ»-ին հայտնել են եվրոպական գլխավոր ֆուտբոլային կառույցից:

«Կալև Տալինի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղին «Ուրարտուի» կազմում Էստոնիա չէին կարողացել մեկնել ռուսական անձնագրերով դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը, հարձակվողներ, Լեոն Սաբուան և Իվան Իգնատիևը:

Հիշեցնենք, որ ռուս մասնագետ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը նորեկ Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ հաղթանակ էր կորզել Էստոնիայում (2-1): Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին «Ուրարտու» ստադիոնում: «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա