Logo

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մաքաբի Հայֆայի» և «Ռակուվի» դեմ

22:20 / 15.08.2025Ֆուտբոլ
null

Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) Վերահսկողության, կարգապահական և էթիկայի մարմինը հետաքննություն է սկսել իսրայելական «Մաքաբի Հայֆա» և լեհական «Ռակուվ» ակումբների դեմ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Դեբրեցենում (Հունգարիա) օգոստոսի 14-ին կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Մաքաբի» - «Ռակուվ» պատասխան խաղի ժամանակ իսրայելական ակումբի երկրպագուները պարզել էին պաստառ, որի վրա գրված էր. «Մարդասպաններ 1939 թվականից»:

Այս պաստառով նրանք նկատի էին ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Լեհաստանի նախագահ Կառոլ Նավրոցկին ավելի վաղ X-ի իր էջում գրել էր. «Հիմարություն, որը չի կարող արդարացվել խոսքերով»:

Ամենայն հավանականությամբ, իսրայելցիներն այս պաստառով պատասխանել էին լեհ երկրպագուներին, որոնք նախորդ շաբաթ՝ դիմակայության տնային խաղում, «Իսրայելը սպանում է, իսկ աշխարհը լռում է» գրությամբ պաստառ էին պարզել:

ՈՒԵՖԱ-ն երկու ակումբների նկատմամբ էլ կարգապահական վարույթ է հարուցել:

Հիշեցնենք, որ այս դիմակայությունում հաղթել և հաջորդ փուլ էր դուրս եկել լեհական թիմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ