Logo

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը՝ առանց լրացուցիչ ժամանակի՞

19:12 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, եթե դիմակայությունում հաշիվը հավասար լինի, հաղորդում է The Guardian-ը:

ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան:

Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանն էլ գրանդ ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը:

Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ընդամենը երեք դիմակայություն է հասել լրացուցիչ ժամանակի, իսկ 2022/2023 մրցաշրջանում լրացուցիչ ժամանակ ընդհանրապես չի եղել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ