Logo

ՈւԵՖԱ-ն «Յուվենտուսին» մեկ տարով հեռացրել է եվրագավաթներից

22:08 / 28.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել հեռացնել Թուրինի «Յուվենտուսին» եվրագավաթներից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Իտալական ակումբը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 մրցաշրջանը: Բացի այդ, թուրինցիները 20 միլիոն եվրո տուգանք կվճարեն:

ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել 2022 թվականի դեկտեմբերին և թուրինցիներին կասկածում էր հարկային զեղծարարությունների,  ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու մեջ:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում «Յուվենտուսն» Ա Սերիայում 62 միավորով զբաղեցրել էր 7-րդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ