Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) էթիկայի և կարգապահական կոմիտեի տեսուչը գնահատական կտա Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակվող Ալվարո Մորատայի և կիսապաշտպան Ռոդրիի քաղաքական ակցիային, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Իտալական «Միլանի» նորեկն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչը Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը տոնելիս հայտարարել էին, որ Ջիբրալթարն իսպանական տարածք է:
Հիշեցնենք, որ իսպանացիները Գերմանիայում կայացած մրցաշարի վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթանակ էին կորզել և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն: