ՈւԵՖԱ-ն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Պամպլոնայի «Օսասունային» թույլատրել է մասնակցել Կոնֆերենցիաների լիգային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կառույցը մանրամասն ուսումնասիրել է վարույթն ու պարզել, որ իսպանական ակումբը 10 տարի առաջ կայացած իրադարձությունների «զոհ» է դարձել: Գործի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
«Օսասունայի» նկատմամբ կարգապահական գործ կհարուցվի վերոհիշյալ հարցով ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար, սակայն դա չի ազդի Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությանը մասնակցելու վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Օսասունան» կասկածվում է 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ։ Խոսքը «Բետիսի» և «Վալյադոլիդի» դեմ հանդիպումների մասին է։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Պամպլոնայի թիմը զբաղեցրել էր 7-րդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր: