ՈՒԵՖԱ-ն փոխել է Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 1-ին խմբի շրջանակում նախատեսված Ադրբեջան – Կիպրոս հանդիպման անցկացման վայրը:
Խաղը հոկտեմբերի 13-ին Բաքվի փոխարեն տեղի կունենա Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» ստադիոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն, գնահատելով ռազմական լարված իրավիճակը Հայաստանում, որոշում էր ընդունել փոխել նույն մրցաշարի C լիգայի 2-րդ խմբի՝ հոկտեմբերի 11-ին նշանակված Հայաստան – Վրաստան մրցավեճի անցկացման վայրը: Հանդիպումը Երևանի փոխարեն կկայանա Լեհաստանի Տիխի քաղաքում:
Հայաստանի հավաքականն անցկացրել է իր առաջին մարզումը (տեսանյութ, ֆոտոշարք)

