ՈւԵՖԱ-ն փոփոխել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության ձևաչափը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։
12-րդ կետի համաձայն՝ ոչ-ոքիի դեպքում այլևս լրացուցիչ ժամանակ չի լինի, հաղթողը կորոշվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Աթենքում կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն Չեմպիոնների լիգայի հաղթող, անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Եվրոպա լիգայի գավաթակիր, իսպանական «Սևիլիան»:


