Logo

ՈՒԵՖԱ-ն թույլ է տվել «Բարսելոնային» խաղալ «Կամպ Նոու» ստադիոնում

17:05 / 19.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» հայտարարել է, որ «Այնտրախտի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղը կանցկացնի «Կամպ Նոու» ստադիոնում:

Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ հարցում է ուղարկվել ՈՒԵՖԱ՝ հաշվի առնելով, որ ստադիոնն արդեն համապատասխանում է բոլոր պահանջներին, և ՈՒԵՖԱ-ն թույլատրել է կատալոնական ակումբին տնային ստադիոնում անցկացնել իր հանդիպումը:

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կանցկացնի նաև «Աթլետիկի» դեմ Լա լիգայի 12-րդ տուրի մրցավեճը: «Այնտրախտի» դեմ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ