Logo

ՈւԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

14:40 / 13.12.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն 37500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նման որոշման պատճառը Հայաստան - Ֆարերյան կղզիներ (0-1) Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպման ժամանակ երկրպագուների օգտագործած հրատեխնիկան և անթույլատրելի բովանդակությամբ պաստառներն են:

Բացի տուգանքից, Հայաստանի հավաքականի հաջորդ պաշտոնական խաղում «Հանրապետական» ստադիոնի Հարավային և Հարավարևելյան տրիբունաների 500 տեղ փակ կլինի երկրպագուների համար:

Տնային խաղերի համար սահմանված է 2 տարվա փորձաշրջան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա