ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը (CFCB) իտալական «Ռոմային» տուգանել է 2 միլիոն եվրոյով: Հռոմեական ակումբը խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռոման» այս տարի գերազանցել է 2023 թվականի միջանկյալ ֆինանսական ցուցանիշը։ Իտալական ակումբը գտնվում էր վերահսկողության մարմնի հաշվառման ռեժիմում:
ՈւԵՖԱ-ն պատժել է նաև թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»։ Ակումբը տուգանվել է 100 հազար եվրոյով և չի կարող նոր ֆուտբոլիստների գրանցել:


