Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ճանաչվել է Fastex ՀՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հավաքել է 63 միավոր:
Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որը հավաքել է 48 միավոր։ 26 միավորով երոորդ տեղում է «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: 26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող, բոսնիացի Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին տեղում ավելի շատ նշվելու շնորհիվ: Օտուբանջոն ու Յուրիչիչը 17-ական գոլով ճանաչվել էին առաջնության լավագույն ռմբարկու։
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:


