Logo

Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց Կազանի «Ռուբին»

18:08 / 16.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Ուգոչուկվու Իվու-Ռուբին-2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ուրարտուն» և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, և ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբին», հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Transfermarkt-ի համաձայն՝ գործարքն արժեցել է 600 հազար եվրո, Իվուն ու «Ռուբինը» կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Ուրարտուի» գույները պաշտպանում էր 2020 թվականի օգոստոսից։ 24-ամյա խաղացողը երևանյան ակումբի կազմում անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման ու խփելով 8 գոլ: Ավարտված մրցաշրջանում Իվուն թիմի հետ դարձավ նաև Հայաստանի գավաթակիր։

«Շնորհակալություն ենք հայտնում Իվուին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրել է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել էր Fastex ՀՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի առաջնությունում Իվուն անցկացրել է 134 հանդիպում, դարձել 12 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 450 հազար եվրո։

 Ուգոչուկվու Իվու-Ռուբին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ