Logo

Ուգոչուկվու Իվուն վերադարձը խաղադաշտ նշեց գոլով

22:42 / 30.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձը խաղադաշտ նշեց գոլով:

Կազանի «Ռուբինի» 24-ամյա ֆուտբոլիստը Տոլյատիի «Ակրոնի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային մրցավեճում փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և երկու րոպե անց գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:

«Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկին հաղթեց 4-0 հաշվով:

Հիշեցնենք, որ Իվուն նախորդ տարվա հուլիսից է հանդես գալիս ռուսական ակումբում: 

Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր

Չորրորդ խումբ

«Ռուբին» - «Ակրոն»՝ 4-0

Դանիիլ Կուզնեցով, 8, Իլյա Ռոժկով, 48, Ալեքսանդր Յուկիչ, 75, Ուգոչուկվու Իվու, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ