Logo

Ուգոչուկվու Իվուն՝ «Զենիթի» նկատմամբ հաղթանակի մասին

15:33 / 25.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ 2-0 հաշվով արտագնա հաղթանակին։ Առաջին շրջանում պետերբուրգյան ակումբը կազանցիներին հաղթել էր 3-0 հաշվով։

«Տարբերությունն այն է, որ առաջին խաղում մենք դեռ պատրաստ չէինք։ Արդեն ասել եմ, որ ունենք մի շարք նոր ֆուտբոլիստներ, և մարզիչը փորձում է կառուցել թիմ։ Հիմա սկսել ենք խաղալ ավելի լավ, քանի որ ֆուտբոլիստներն ադապտացվել են առաջնությանը։ Իսկ շատերի համար ՌՊԼ-ն նոր լիգա է։ Կարծում եմ՝ դա է տարբերությունը։

Մենք լավ հանդիպում անցկացրինք։ «Զենիթը» թոփ թիմ է Ռուսաստանում։ Լավ է, որ հաջողվեց հաղթել առաջատարին։ Ընդմիջմանը մարզիչն ասաց, որ պետք է ավելի ագրեսիվ խաղանք՝ միևնույն ժամանակ պահպանելով հանգստությունը, երբ ունենանք պահեր»,- 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ այդ խաղում Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ «Զենիթը» 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Կրանսոդարից», իսկ «Ռուբինը» 8-րդ տեղում է։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Ուգոչուկվու Իվուն մասնակցել է 23 խաղի ու խփել 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա