Logo

Ուհանի «Մասթերսում» կլինի ամերիկյան եզրափակիչ

19:58 / 11.10.2025Թենիս
null

Թենիսի Ուհանի «Մասթերսի» եզրափակիչի երկրորդ մասնակիցն աշխարհի 6-րդ ռակետ Ջեսիկա Պեգուլան է:

Ամերիկուհին կիսաեզրափակիչում 2-6, 6-4, 7-6 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Պեգուլան բելառուս թենիսիստուհու հետ պայքարում կամային հաղթանակի հասավ 2 ժամ 17 րոպեում:

Ջեսիկա Պեգուլան եզրափակիչում հոկտեմբերի 12-ին կմրցի իր հայրենակից, աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ