Ուիլ Ֆերելը բացատրել է, թե ինչու չի խաղացել «Էլֆ»-ի շարունակությունում՝ չնայած նրան, որ այս դերի համար իրեն 29 միլիոն դոլար էին խոստացել. այս մասին նա խոսել է The Holliwood Reporter-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, շարունակության սցենարում նկարագրված իրադարձությունները շատ նման էին այն ամենին, ինչ արդեն ցուցադրվել էր օրիգինալ ֆիլմում: Դերասանը պատմել է, որ հեշտությամբ հրաժարվել է առաջարկվող գումարից, քանի որ չի կարողանա գովազդել ֆիլմը:
«Ես պետք է անկեղծ լինեի ֆիլմը գովազդելիս: Եվ ի՞նչ կասեի այդ դեպքում. ««Օ, ոչ, ֆիլմը բավականաչափ լավը չէ: Ես պարզապես չէի կարող հրաժարվել մեծ գումարից»: Այսպիսով, ես մտածեցի, և ես նման խոսքեր կասեի և հասկացա, որ ես պարզապես չեմ կարող խաղալ այս ֆիլմում», – ասել է Ֆերելը:
«Էլֆ» ընտանեկան կատակերգությունը թողարկվել է 2003 թվականին: Այն պատմում է Բադի Հոբսի մանկատնից մի տղայի մասին, ով բարձրացել է Սանտա Կլաուսի պարկի մեջ և ի վերջո դարձել էլֆերից մեկի որդեգրած երեխան: Նա մեծացավ և որոշեց գտնել իր կենսաբանական հորը: Ֆերելը խաղացել է չափահաս Բադիի դերը: