Logo

Ուիլ Սմիթը խոստովանել է, որ ցանկացել է սպանել սեփական հորը

Հեղինակ
tigran5
00:00 / 04.11.2021ՍՊՈՐՏ
18108 pic4 zoom 1500x1500 92359 - Ուիլ Սմիթը խոստովանել է, որ ցանկացել է սպանել սեփական հորը

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պնդում է, որ ժամանակին մտածել է հոր սպանության մասին՝ մորը բռնության ենթարկելու պատժառով «վրեժ լուծելու» համար: Դերասանի «հուշերից» հատվածներ է մեջբերում People ամսագիրը:

«Երբ ես ինը տարեկան էի, տեսա, որ հայրս այնպես է հարվածում մորս գլխին, որ նա ընկնում է: Հետո ես տեսա, որ նա արյուն է թքում», – ասել է Սմիթը:

Դերասանի խոսքով՝ այդ պահն ազդել է իր ողջ կյանքի և կարիերայի վրա: Երկար ժամանակ նա հավատում էր, որ արժանի չէ ճանաչման, գովասանքի, ուշադրության, հանդիսատեսի անկեղծ ծիծաղի, քանի որ այդ ժամանակ նա չի պաշտպանել իր մորը:

«Որովհետև ես չէի կարող դիմադրել հորս՝ վախկոտ լինելու պատճառով»,- ասել է դերասանը։

Սմիթի ծնողները բաժանվել են, երբ նա դեռահաս էր և պաշտոնապես ամուսնալուծվել 2000 թվականին:  Հիշելով իր հանգուցյալ հորը՝ Սմիթը հայտարարեց, որ ինքը դաժան է, բայց միշտ անկեղծորեն հետաքրքրված է որդու հաջողություններով:

«Հայրս դաժան էր, բայց նաև ամեն խաղի, բեմադրության և համերգի ժամանակ կողքիս էր… Նա հարբեցող էր, բայց սթափ էր իմ յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային: Նա լսում էր յուրաքանչյուր ձայնագրություն: Նա այցելում էր յուրաքանչյուր ստուդիա»,- գրում է դերասանը։

Ավելի վաղ Սմիթը խոստովանել էր, որ մտածում էր ինքնասպանության մասին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա