Անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին հարձակվող Ուիլֆրիդ Զահան կարող է պայմանագիր կնքել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ, հաղորդում է The Guardian-ը:
30-ամյա կոտդիվուարցին մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջարկը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Գալաթասարայը»:
Հիշեցնենք, որ ամռանը լրացել է Զահայի պայմանագիրը «Քրիստալ Փելասի» հետ, որի կազմում խաղում էր 2013 թվականից:
2022/23 մրցաշրջանում Զահան բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, ակտարել 3 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 22 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


