«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն Կառլոս Ալկարասը (երկրորդ ռակետ) դուրս եկավ երրորդ փուլ։
Իսպանացին երկրորդ փուլում 2 ժամ 17 րոպեում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։
Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Հեռուստաալիքով ժամը 21:20-ից կհեռարձակվի կանանց մենախաղի Էմմա Ռադուկանու (Մեծ Բրիտանիա, 40-րդ ռակետ) - Մարկետա Վոնդրոուշովա (Չեխիա, 73-րդ ռակետ) խաղը։
«Ֆասթ Սպորտ 1»-ով այժմ կարող եք դիտել Քեթի Բուլտեր (Մեծ Բրիտանիա, 43-րդ ռակետ) - Սոլանա Սիեռա (Արգենտինա, 101-րդ ռակետ), իսկ «Ֆասթ Սպորտ 2»-ով` Նաոմի Օսակա (Ճապոնիա, 53-րդ ռակետ) - Կատերինա Սինյակովա (Չեխիա, 81-րդ ռակետ) մրցախաղը։


