Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը վստահ հաղթանակով սկսեց պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Իսպանացին երեք սեթում 6-0, 6-2, 7-5 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժերեմի Շարդիին (542-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 53 րոպե:
Ալկարասը երկրորդ շրջանում կմրցի Ալեքսանդր Մյուլեր - Արտուր Ռինդերկնե ֆրանսիական դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը նույնպես մեկնարկել է հաղթանակով։


