Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում 6-3, 6-4, 1-6, 7-5 հաղթել է Ուգո Ումբերին (Ֆրանսիա, 16-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 1 րոպե։ Ալկարասի հաջորդ մրցակիցը լինելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա, 116-րդ ռակետ) - Թոմի Փոլ (ԱՄՆ, 13-րդ ռակետ) զույգի հաղթողը։
«Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի պայքարը կավարտվի հուլիսի 14-ին։ Մրցաշարի գործող հաղթողը հենց Կառլոս Ալկարասն է։