Միրա Անդրեևան դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի 1/8 եզրափակիչ։
18-ամյա թենիսիստուհին երրորդ շրջանում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Հեյլի Բապտիստի (ԱՄՆ, 55-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Աշխարհի 7-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 18 րոպեում։
Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 18:00-ից հեռուստաալիքով կհեռարձակվի Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա, 16-րդ ռակետ) - Էմմա Նավարո (ԱՄՆ, 10-րդ ռակետ) մրցախաղը, որի հաղթողը 1/8 եզրափակիչում կհանդիպի Անդրեևային։