ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Աշխարհի 12-րդ ռակետն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակիչում երեք սեթում 6-4, 4-6, 6-4 հաշվով հաղթեց առաջին համար Արինա Սաբալենկային: Անիսիմովան բելառուս թենիսիստուհու արգելքը հաղթահարեց 2 ժամ 36 րոպեում: Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:
Քիչ անց «Ֆասթ Սպորտ»-ը կցուցադրի նաև կանանց մենախաղի կիսաեզրափակիչի մյուս մրցախաղը` Բելինդա Բենչիչ - Իգա Շվյոնտեկ: