Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոն դուրս եկավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում բելառուս թենիսիստուհին երկու սեթում 6-2, 6-4 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մեդիսոն Քիզին (18-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 27 րոպե:
Եզրափակիչի ուղեգիրը Սոբոլենկոն կվիճարկի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ, որը 3 սեթում հաղթեց Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինային (երրորդ ռակետ)՝ 5-7, 6-4, 6-1։ Ռիբակինան «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի գործող հաղթողն է։


