Logo

«Ուիմբլդոն». Արինա Սոբոլենկոն նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր

21:24 / 08.07.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Երրորդ շրջանում Սոբոլենկոն 6-2, 6-3 հաշվով հաղթեց ռուսաստանի ներկայացուցչուհի Աննա Բլինկովային: Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե:

Սոբոլենկոն կարիերայում երկրորդ անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչի ուղեգիր: 2021 թվականին նա հասել էր մինչև կիսաեզրափակիչ փուլ:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար բելառուս թենիսիստուհին ուժերը կչափի ռուս Եկատերինա Ալեքսանդրովայի հետ (21-րդ ռակետ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ