Աշխարհի 25-րդ ռակետ Լորենցո Մուզետին դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։
Չորրորդ շրջանում իտալացի թենիսիստը 4-6, 6-3, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ջովանի Մպեշի-Պերիկարին (Ֆրանսիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 5 րոպե։
22-ամյա Մուզետին կարիերայում առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Ուիմբլդոնի» այդ փուլում նա մրցելու է Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 12-րդ ռակետ) - Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, չորրորդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։