Աշխարհի 32-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան դարձավ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:
Չեխ թենիսիստուհին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կիսաեզրափակիչում սեսացիոն հաղթանակի հասավ աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող ռուս Ելենա Ռիբակինայի նկատմամբ՝ 3-6, 6-3, 6-4: Մրցախաղը տևեց 2 ժամ 7 րոպե:
Կրեյչիկովան եզրափակիչում կմրցի իտալուհի Յասմին Պաոլինիի դեմ: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 13-ին: