Աշխարհի 7-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Ռուս թենիսիստն առաջին շրջանում երեք սեթում 6-3, 7-5, 6-4 հաշվով հաղթեց ավստրալացի Մաքս Պերսելին (64-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե:
Երկրորդ շրջանում Ռուբլյովը կմրցի ֆրանսիացի Լուկա վան Աշեի և ռուս Ասլան Կարացևի դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է:


