Logo

«Ուիմբլդոն». Աշխարհի 9-րդ ռակետը հաղթեց 3 ժամում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

19:50 / 08.07.2024Թենիս
null

Աշխարհի 9-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրը դարձավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Ավստրալիայի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 3 ժամ տևած մրցապայքարում 6-2, 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Արտուր Ֆիլսին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 34-րդն է:

Դե Մինաուրը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Հոլգեր Ռունե (Դանիա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա) դիմակայության հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ