Logo

«Ուիմբլդոն». Աշխարհի առաջին և չորրորդ ռակետների սենսացիոն պարտությունները

20:20 / 11.07.2023Թենիս
Իգա Շվյոնտեկ-Ջեսիկա Պեգուլա

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը և չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլան անսպասելիորեն պարտվեցին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչում:

Լեհ թենիսիստուհի Շվյոնտեկը երեք սեթում 5-7, 7-6 (7-5), 2-6 հաշվով պարտվեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային (76-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 39 րոպե:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Պեգուլան երեք սեթում 4-6, 6-2, 4-6 հաշվով պարտություն կրեց չեխ Մարկետա Վոնդրոուսովայից (42-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ:

Սվիտոլինան և Վոնդրոուսովան հուլիսի 13-ին կվիճարկեն «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգրերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ