Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը շարունակում է պայքարը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Լեհ թենիսիստուհին երկրորդ շրջանում երկու սեթում 6-2, 6-0 հաշվով վստահ հաղթանակի հասավ իսպանացի Սարա Սորիբեսի նկատմամբ (84-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 9 րոպե:
Երրորդ շրջանում Շվյոնտեկը կմրցի ֆրանսուհի Դիան Պարիի և խորվաթ Պետրա Մարտիչի դիմակայության հաղթողի հետ:


