Logo

«Ուիմբլդոն». Առաջին ռակետի հաղթանակն ու քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

00:01 / 11.07.2023Թենիս
Կառլոս Ալկարաս-2023

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:

1/8 եզրափակիչում 20-ամյա թենիսիստը 3-6, 6-3, 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինիի նկատմամբ (38-րդ ռակետ): Հանդիպումը տևեց 2 ժամ 53 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ալկարասն ուժերը կչափի աշխարհի 6-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Յանիկ Սիներ (Իտալիա) - Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան), Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան), Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - Քրիստոֆեր Յուբենկս (ԱՄՆ)։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը նույնպես դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Կառլոս Ալկարաս-111

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ