Logo

«Ուիմբլդոն». Աշխարհի չորրորդ ռակետը 1/8 եզրափակիչում է

21:18 / 06.07.2024Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը շարունակում է հաղթարշավը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում:

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստն «Ուիմբլդոնի» 1/16 եզրափակիչում 6-4, 6-4, 7-6 (17-15) հաշվով հաղթեց բրիտանացի Քեմերոն Նորիին, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 42-րդն է: Մրցախաղը տևեց 2 ժամ 30 րոպե:

Ի դեպ, Զվերև - Նորի մրցախաղին հետևում էր ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Զվերևը 1/8 եզրափակիչում կմրցի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) - Ալեխանդրո Տաբիլո (Չիլի) զույգի հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ