Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (49-րդ ռակետ) ավարտեց մրցելույթը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղում։
Հայ թենիսիստուհին առաջին փուլում 2-6, 1-6 հաշվով պարտվեց մրցաշարի 2022թ. չեմպիոն Ելենա Ռիբակինային (Ղազախստան, 11-րդ ռակետ)։ Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ 1 րոպե։
Մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։ Այժմ «Ֆասթ Սպորտ 2»-ով կարող եք դիտել տղամարդկանց մենախաղի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 6-րդ ռակետ) - Ալեքսանդր Մյուլեր (Ֆրանսիա, 41-րդ ռակետ) մրցախաղը։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով էլ հեռարձակվում է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Յուվենտուս» հանդիպումը։


