Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) հաղթող և արծաթե մեդալակիր Բելինդա Բենչիչը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակիչ։
Շվեյցարացի թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 7-6 (7-3), 7-6 (7-2) հաշվով առավելության է հասել Միրա Անդրեևայի (Ռուսաստան, 7-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Բենչիչը, որը կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում, կհանդիպի Իգա Շվյոնտեկին (Լեհաստան, չորրորդ ռակետ)։
Բենչիչ - Անդրեևա մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Հեռուստաալիքով քիչ անց կմեկնարկի տղամարդկանց մենախաղի Նովակ Ջոկովիչ - Ֆլավիո Կոբոլի դիմակայությունը։
«Ֆասթ Սպորտ 1»-ով էլ հեռարձակվում է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների ու Բեն Շելթոնի միջև մրցախաղը։