Logo

«Ուիմբլդոն». Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ

14:45 / 27.06.2025Թենիս
null

Ուիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը:

Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ:

Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում դա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»:

Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ: 2022 թվականին Ելենան հաղթել է Հռոմում:

Եթե Էլինան գերազանցի Ռիբակինային, երկրորդ փուլում կմրցի Մարիա Սակարի - Աննա Բլինկովա զույգի հաղթողի հետ:  

Մրցաշարը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցախաղերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Ուիմբլդոն. Կարեն Խաչանովը ստացավ մրցակից, որին հաղթել է բոլոր 5 խաղերում

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ