Logo

«Ուիմբլդոն»․ Ֆավորիտներն իմացել են առաջին մրցակիցներին

21:22 / 30.06.2023Թենիս
null

Լոնդոնում կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» վիճակահանությունը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

 Տղամարդկանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն առաջին շրջանում կմրցի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ։

Երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը կմեկնարկի արգենտինացի Պեդրո Կաշինի հետ մրցախաղով, իսկ երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը կմրցի բրիտանացի Արտուր Ֆերիի դեմ։

Կանանց պայքարում առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ուժերը կչափի Չինաստանի ներկայացուցիչ Չժու Լենի հետ։ Երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյի մրցակիցը կլինի ամերիկացի Շելբի Ռոջերսը։ 

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնը» կանցկացվի հուլիսի 3-16-ը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 11-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի մասնակցի վնասվածքի պատճառով։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել էր որակավորման փուլի կիսաեզրափակիչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ