Logo

«Ուիմբլդոն». Ֆրիցը բարդ պայքարում հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

20:07 / 04.07.2025Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը երրորդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ամերիկացին երրորդ շրջանում բարդ պայքարում չորս սեթում հաղթեց աշխարհի 27-րդ ռակետ Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային` 6-4, 6-3, 6-7, 6-1: Ֆրիցն իսպանացու արգելքը հաղթահարեց 3 ժամ 12 րոպեում:

Այս մրցախաղը մինչև չորրորդ սեթը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով, հետո՝ Fast TV հավելվածում (iOSAndroid): Այս պահին «Ֆասթ Սպորտ»-ով ցուցադրվում է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի և պորտուգալացի Նունու Բորժեշի մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ