Logo

«Ուիմբլդոն». Ֆոնսեկան հաղթեց և երկրորդ շրջանում է, Ռունեն պարտվեց 143-րդ ռակետին

20:23 / 30.06.2025Թենիս
null

Բրազիլացի թենիսիստ Ժոաո Ֆոնսեկան ևս դուրս եկավ «Ուիմբլդոնի» երկրորդ շրջան:

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի տղամարդկանց մենախաղում աշխարհի 54-րդ ռակետը 6-4, 6-1, 7-6 հաշվով հաղթեց բրիտանացի Ֆեռնլի Ջեյքոբին: Ֆոնսեկան աշխարհի 51-րդ ռակետին հաղթեց 2 ժամում:

Այս մրցախաղը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով, ժամը 21:50-ից հեռուստաալիքով կցուցադրվի աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի և 72-րդ համար Արթուր Ռինդերկնեշի մրցախաղը:

Աշխարհի 8-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն էլ 6-4, 6-4, 5-7, 3-6, 4-6 հաշվով պարտվեց 143-րդ համար, Չիլիի ներկայացուցիչ Նիկոլաս Ջարիին: Սենսացիոն արդյունքով մրցախաղը տևեց 3 ժամ 34 րոպե:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ