Աշխարհի երկրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ) «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
20-ամյա թենիսիստուհին երրորդ փուլում 6-4, 6-0 հաշվով հաղթել է Սոնայ Կարտալին (Մեծ Բրիտանիա, 298-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 3 րոպե։ Գաուֆի հաջորդ մրցակիցը լինելու է Էմմա Նավարոն (ԱՄՆ, 19-րդ ռակետ)։
Մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել նաև Յասմին Պաոլինին (Իտալիա, 7-րդ ռակետ), որը 7-6(4), 6-1 հաշվով առավելության է հասել Բյանկա Անդրեսկուի (Կանադա, 176-րդ ռակետ) նկատմամբ։
Իտալացի թենիսիստուհին 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Մեդիսոն Քիզի (ԱՄՆ, 13-րդ ռակետ) արգելքը։


