Logo

«Ուիմբլդոն». Գործող չեմպիոն Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

20:15 / 12.07.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:

21-ամյա իսպանացի թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կիսաեզրափակիչում չորս սեթում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի 5-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 55 րոպե:

Մրցաշարի գործող չեմպիոն Ալկարասը եզրափակիչում կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի և իտալացի Լորենցո Մուզետիի դիմակայության հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ